Այսօր երեկոյան Ազնավուրի հրապարակում բացօթյա համերգով հանդես կգա Empyray ռոք խումը: Համերգը կրում է «Երկխոսություն երիտասարդների հետ» խորագիրը, այն կազմակերպում է «Կոնվերս բանկը»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Empyray խմբի անդամ, երաժիշտ Գիսանե Պալյանը:
Համերգին խումբը կկատարի իր սիրված ու հայտնի կատարումները՝ երգեր առաջին ու երկրորդ ձայնասկավառակներից:
«Կհնչեն մեր հայտնի երգերը, տեսահոլովակների երգերը: Աշխատելու ենք դրայվով, աշխույժ երգեր նվագել, որ կարողանանք ուրախացնել երիտասարդներին»,- հավելեց Գ. Պալյանը:
Մեզ հետ զրույցում նա կարևորեց նմանատիպ ակցիաների, հատկապես բացօթյա համերգների կազմակերպումը, քանի որ դրանք կարող են ոչ միայն ուրախացնել ռոքասեր ու Empyray խմբի երկրպագուներին, այլև ընդհանրապես մարդկանց, որոնք զբոսնելիս կարող են ծանոթանալ ռոք երաժշտության հետ:
«Ռոքը երիտասարդության երաժշտություն է, ու կուզենայի, որ մեր երիտասարդությունը էլ ավելի շատ լսեր լավ երաժշտություն»,- հավելեց երաժիշտը:
Համերգի սկիզբը՝ ժ. 19.00-ին:











































