Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի և Ռուսաստանի երկաթուղային գերատեսչությունները մոտ ժամանակներս համաձայնագիր են ստորագրելու Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման շրջանակներում: Համաձայնագրի ստորագրման նպատակով Իրան կժամանի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը:
Վերջինիս իրանական այցը տեղի կունենա առաջիկա 20 օրվա ընթացքում: «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մասնակցում է Ռեշտ-Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթգծի կառուցմանը, որը համատեղ իրագործում են «Իրանական երկաթուղիներ» և «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունները:
Այդ երկաթգծի կառուցումն ունի մեծ նշանակություն «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար, որի ապրանքաշուկան մինչև 2015 թվականը գնահատվում է 25-26 միլիոն տոննա: