Նոր կամուրջը, որը շաբաթ օրը պաշտոնապես միացրել է Սլովակիան և Ավստրիան, չի անվանակոչվի Չակ Նորիսի անվամբ: Այս մասին հաղորդում է Euromag-ը:
Քվեարկությունն անցկացվել է հատուկ ինտերնետ կայքում: Որպես կամրջի անվան տարբերակ առաջարկվող հայտնի ամերիկյան դերասանի անվանը հավանություն է տվել ավելի քան 12 հազար մարդ: Սակայն ձայների մեծամասնությամբ ընտրվել է «Ազատ հեծանվային կամուրջ» անվանումը:









































