«Ուդինեզե»-ի հետ հանդիպմանը պարտություն կրելուց հետո «Միլան»-ի փոխնախագահը պարզաբանել է ակումբի գլխավոր մարզչի վերաբերյալ դիրքորոշումը` Milan Channel-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Մենք դեռևս լուրջ հաջողություններ չենք գրանցել, սակայն որոշակի առաջընթաց նկատվում է:
Իրավիճակը շտկելու ենք նույն մարզչի օգնությամբ: Թե´ ես, թե´ մեր ակումբի նախագահը լիովին վստահում ենք Ալեգրիին և պատրաստ ենք աջակցել նրան»,- նշել է Ադրիանո Գալիանին:







































