Չեխիայի առողջապահության նախարարությունն իր կայքում տեղադրել է կեղծ թունդ ալկոհոլային խմիչքների ցուցակը, որոնց օգտագործումը հանգեցրել է երկրի 24 բնակիչների մահվան:
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նախարարությունը հայտնում է, որ ցուցակի մեջ մտնող տեսակների ամբողջ արտադրությունը չէ, որ թունավորված է: Ամենայն հավանականությամբ, չարագործները պարզապես օգտվել են այդ ալկոհոլային տեսակների ապրանքանիշերից և պիտակներից:
Վերջին օրերին, շնորհիվ Չեխիայի իշխանությունների ձեռնարկած խիստ միջոցառումների, թունավորումները վերացել են:
Ոստիկանությունը խոստանում է արդեն այսօր հանրությանը ծանոթացնել հետաքննության արդյունքներին:









































