Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները ժամանակավորապես արգելափակել են Google որոնողական համակարգն ու նրա Gmail փոստային ծառայությունը: Այս մասին հայտարարել է Ինտերնետի բովանդակության քրեական վերահսկման կոմիտեի քարտուղար Աբդուլ Սամադ Խորամաբադին:
Վերջինիս խոսքերով՝ իրենք ստիպված են եղել գնալ այդ քայլին, քանի որ բազմաթիվ իրանցիներ դիտելու նպատակով սկսել են ինտերնետում որոնել «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմը: Նա հավելել է, որ առայժմ Google որոնողական համակարգն ու նրա Gmail փոստային ծառայությունն արգելափակվել են մի քանի ժամով:
Նշվում է, որ Իրանն ունի աշխարհի ամենամեծ ինտերնետային ֆիլտրերից մեկը, որով կանխվում է պաշտոնապես վիրավորական հռչակված կայքերից օգտվելը: