Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, ում օգտին ըստ ԿԸՀ հրապարակած նախանական տվյալների, քվեարկել է 2 329 մարդ, իսկ նրա դեմ առաջադրված նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանի օգտին` 1 966:
Եղեգնաձորում քաղաքապետի ընտրություններին 7 471 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 4 509 ընտրող:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններին խոշոր համայնքներում ՀՀԿ–ն պարտվել է միայն Եղեգնաձորում:
Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 379 համայնքներից 318-ում:











































