Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը` ստանալով 2 871 քվե:
Նշենք, որ Գոռ Աբրահամյանը Ապարանում մրցակից չուներ:
Ընտրողների ընդհանուր թիվը 5 688 է:
Այս թվերը ենթակա են որոշակի փոփոխության: Վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի կեսօրին:
Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 379 համայնքներից 318-ում:







































