Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին (1989-1997) նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդի Մեհդի Հաշեմին երեկ Մեծ Բրիտանիայից ժամանել է Թեհրան: Վերջին երեք տարիներին Մեհդի Հաշեմին բնակվում էր Մեծ Բրիտանիայում:
Թեհրանի օդանավակայանում նրան դիմավորել են դատախազության ներկայացուցիչները և նրան են հանձնել 24 ժամվա ընթացքում դատախազություն ներկայանալու ծանուցագիր: Հաշեմին մեղադրվում է 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո անկարգություններ հրահրելու մեջ, ինչի համար էլ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել:
Նշվում է, որ օրեր առաջ էլ ձերբակալվել էր նախկին նախագահ Ռաֆսանջանիի դուստր Ֆաիզան, որին դատապարտել են վեցամսյա ազատազրկման՝ հակապետական քարոզչություն իրականացնելու համար: