Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լա Լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ռայո Վալյեկանո»-«Ռեալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին:
Հիշեցնենք` խաղը նշանակված էր սեպտեմբերի 23-ին: Սակայն այն չի կայացել` «Ռայո Վալյեկանո»-ի մարզադաշտում էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով: Սկզբնական վարկածի համաձայն` խնդիրները ծագել էին հորդառատ անձրևի հետևանքով:
Սակայն «Ռայո Վալյեկանո»-ի նախագահ Ռաուլ Մարտինես Պրեսան այլ կարծիք ունի:
«Այս ամենի պատճառն անձրևը չէ: Մենք ուսումնասիրել ենք մալուխները` նրանք կտրտված են: Պատկերացում անգամ չունենք, թե ով կարող էր նման քայլի դիմել: Անհրաժեշտ է փորձաքննություն սկսել»,- ասել է ակումբի նախագահը:






































