ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սիրելի հեռուստասերիալը և Ջոն Մաքքեյնի նախագահական արշավի մասին պատմող ֆիլմը դարձել են հեռուստատեսային «Էմմի» մրցանակի դափնեկիրներ: 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել կիրակի Լոս Անջելեսում:
Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել «Յուրայինների մեջ օտարը» սերիալը: ԶԼՄ-ների փոխանցմամբ` նախագահը սերիալի սկավառակները պատվիրել էր` Սպիտակ տանը դիտման համար: Այս մասին փոխանցում է Газета.Ru-ն:
Քլեր Դեյնսն ու Դեմիան Լյուիսը, որոնք սերալում հանդես են եկել գլխավոր դերերով, ճանաչվել են որպես լավագույն դերասան և դերասանուհի:
Լավագույն իրավիճակային կատակերգություն է ճանաչվել «Ամերիկյան ընտանիքը»: Կատակերգական սերիալում լավագույն դերասան է ճանաչվել Ջոն Կրայերը ( «2,5 մարդ»), լավագույն դերասանուհի`Ջուլիա Լուի-Դրեյֆուսը («Փոխնախագահը»):
Լավագույն հեռուստաֆիլմ է ճանաչվել 2008 թվականին նախագահի հանրապետական թեկնածու Ջոն Մաքքեյնի նախընտրական արշավի մասին Game Change ֆիլմը:









































