Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» խաղի մասին՝ անդրադառնալով նաև մրցակցի խաղին:
«Այս մրցաշրջանում միայն մի խնդիր ունենք. չենք կարողանում «փակ» խաղ անցկացնել ու հանդիպումն ավարտել այնպես, ինչպես պետք է: Այսօր մոտ 3-4 գոլային պահ ունեինք միայն երկրորդ կեսում, բայց չօգտագործեցինք:
Հիասթափված եմ արդյունքից, քանի որ կարող էինք հաղթել: Կաշխատենք ավելի շատ:
Համոզված եմ, որ Արսենը («Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին է խոսքը.- 1in.am) այս տարի պայքարելու է չեմպիոնական տիտղոսի համար: «Արսենալ»-ը հրաշալի թիմ ունի:
Բայց նրանց համար բարդ է լինելու՝ հաշվի առնելով նաև Չեմպիոնների լիգայի խաղերը»,- BBC-ն մեջբերում է Մանչինիի խոսքերը:






































