Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Կուն Ագուերոն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» մրցավեճը, որն ավարտվեց 1:1 հաշվով:
«Շնորհակալություն ձեր աջակցության համար: Ի վերջո, դաշտ վերադարձա: Ամեն ինչ կանեմ՝ օրեցօր բարելավվելու համար:
Ամոթալի է, որ երեք միավորը կորցրինք հենց խաղավերջին, սակայն սա դեռ մրցաշրջանի սկիզբն է: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք նույնպես ավելի լավ հանդես կգանք»,- գրել է Կունը Twitter-ի իր էջում:
Հավելենք, որ «Արսենալ»-ին հաջողվեց հավասարեցնել հաշիվը խաղի 82-րդ րոպեին:










































