Ռուսաստանը, Կանադան և ԱՄՆ ստեղծել են ուսումնական կենտրոն, որտեղ նախապատրաստելու են ատոմային օբյեկտները պաշտպանող համապատասխան ուժերին: Այդ մասին ասվում է ԱՄՆ Ատոմային անվտանգության ազգային վարչության (NNSA) կայքում:
«Աբրամովո քաղաքում տեղակայված ուսումնական կենտրոնը Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ծառայելու է ատոմային օբյեկտների անվտագության ապահովման համար համապատախան կադրեր նախապատրաստելուն: Այն թույլ կտա Ռուսաստանի ՊՆ-ին ատոմային օբյեկտները ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու հարցում նոր մակարդակ տեղափոխվել»,- նշվում է հայտարարության մեջ:
Կենտրոնը կառուցվել է ԱՄՆ NNSA աշխատակիցների, Արտգործնախարարության, Կանադայի միջազգային առևտրի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարության համագործակցության արդյուքնում:










































