2012թ. հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 24-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում:
Տոմսերի արժեքն է.
– յարուս` 3000 դրամ
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ
– արևելյան տրիբունա` 7000 դրամ
– արևմտյան տրիբունա` 10000 դրամ









































