Մեկ մարդ զոհվել և ևս երկու մարդ վիրավորվել է պայթյունի արդյունքում, որը տեղի է ունեցել Դամասկոսի կենտրոնում կիրակի երեկոյան, հաղորդում է սիրիական «Սուրիյա ալ-Ան» գործակալությունը:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել Բեյրութ փողոցում Four seasons հյուրանոցի մոտ և «Օմեյա» հյուրանոցից ոչ հեռու, որտեղ տեղի է ունենում սիրիական ընդդիմադիր ուժերի կոնֆերանսը:
Պայթյունից անմիջապես հետո կոնֆերանսի անցկացման շրջանում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են:











































