ԳԴՀ արտաքին քաղաքականության ղեկավար Գիդո Վեստերվելը հանդես է եկել Եվրոպայի ծաղրանկարային ամսագրերում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման դեմ:
Գերմանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա ասել է, որ ազատության հասկացությունը միշտ փոխկապակցված է պատասխանատվության զգացողությամբ, և խոսքի ազատությունը որևէ կրոնի ներկայացուցիչներին իրավունք չի տալիս վիրավորել այլ կրոն դավանողներին` այդ կերպ խախտելով հասարակական անդորրը:
Մուսուլմանական մի շարք երկրներում արևմտյան պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների առնչությամբ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` անհրաժեշտության դեպքում կփակեն գերմանական դիվանագիտական ենրկայացուցչությունները: Սակայն Բեռլինը ցանկանում է խուսափել դրանից:












































