Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ չի կարողանում պատկերացնել «Բարսելոնա»-ն առանց Չավիի: Կատալոնական ակումբը ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել «Գրանադա»-ի պաշտպանական գիծը մինչև այն պահը, երբ փոխարինման դուրս եկավ 32-ամյա կիսապաշտպան Չավին, ով իր թիմին հաղթանակ պարգևեց հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ:
«Չեմ կարողանում պատկերացնել «Բարսա»-ն առանց Չավիի: Մի օր, ինչպես բոլոր ֆուտբոլիստները, նա իր խաղակոշիկները կկախի մեխից, սակայն նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:
Չավին իր ֆուտբոլային կարիերան նվիրել է «Բարսելոնա»-ին և ռեկորդային թվով հանդիպումներ է անցկացրել իր թիմի կազմում:
Ինչ վերաբերում է «Գրանադա»-ի հետ խաղին, ապա մենք հաղթանակ տարանք շնորհիվ մեր մասնագիտական որակների և համբերատարության, և մենք երջանիկ ենք»,- նշել է ֆուտբոլիստը:





































