Բանգլադեշում այսօր համընդհանուր գործադուլ է` ի նշան Մուհամմեդ մարգարեին ծաղրող «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի: Փակ են դպրոցներն ու ձեռնարկությունները: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը:
Երկրի մայրաքաղաք Դաքայում խստացվել են անվտանգության միջոցառումները: Շաբաթ օրն այնտեղ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են, մի քանի տասնյակը` ձերբակալվել:











































