Սեպտեմբերի 23-ին Իրանում սկսված նոր ակադեմիական տարին կընթանա փոփոխված կանոններով: Այժմ ուսանողուհիներին արգելված է ուսումնասիրել համալսարանական ծրագրից գրեթե 80 առարկա:
Իգական սեռի ուսանողների համար սահմանափակել են առարկաների այնպիսի ընտրությունը, ինչպիսին են՝ միջուկային ֆիզիկա, քիմիական ավտոշինարարություն, անգլիական գրականություն: Արգելքի տակ են հայտնվել ընդհանուր առմամբ 77 առարկա ավելի քան 30 համալսարաններում:
Մի շարք համալսարաններում որոշ առարկաներ արգելել են նաև արական սեռի ներկայացուցիչների համար: Նրանք մասնավորապես պետք է հրաժարվեն սոցիոլոգիայից, լեզվաբանությունից, փիլիսոփայությունից և պատմությունից:
Իրավապաշտպանները քննադատել են իրանական կրթության իսլամականացման շարունակությունը, որը սկսվել է 2005թ-ից, երբ իշխանության էր եկել Մահմուդ Ահմադինեժադը: