Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Լոռիում մեթադոնով բուժվող 16 թմրամոլից 2-ը ՄԻԱՎ վարակակիր է

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում Առողջապահության նախարարության կողմից «Գլոբալ հիմնադրամի» ֆինանսավորմամբ 1 տարի ժամկետով իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժման ծրագիր թմրամոլների համար:

Փոխարինող բուժումը կիրառվում է այն դեպքերում, երբ օրգանիզմում ինչ-որ բանի պակասի դեպքում ներմուծվում են նյութեր կամ դեղամիջոցներ, որոնք լրացնում են այդ պակասը`օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար: Օրինակ՝ շաքարային դիաբետի դեպքում օրգանիզմ է ներմուծվում ինսուլին հորմոնը կամ նրան փոխարինողներ: Թմրամոլության դեպքում էլ, երբ կախվածություն է առաջանում ափիոնային խմբի թմրամիջոցներից, օգտագործվում է մեթադոն, որն ինքնին սինթետիկ թմրանյութ է և փոխարինում է նշված թմրամիջոցներին:

3-4 տարի է`բուժման այս մեթոդը կիրառվում է Երևանում`հանրապետական նարկոդիսպանսերում, նաև «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Երևանից հետո երկրորդը ներդրվել է Լոռու մարզում, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի բժիշկ-նարկոլոգ Հովհաննես Ամիրխանյանի խոսքով՝ հավանաբար որոշակի առանձնահատկություններ հաշվի առնելով, ինչպես`թմրամոլության ցուցանիշը մարզում: Չնայած հենց նրա խոսքով էլ`Լոռին այդ առումով 3-րդն է Երևանից ու Շիրակից հետո, բայց Շիրակում ծրագիրը դեռևս չի ներդրվել: «Չգիտեմ՝ ինչ պատճառով Շիրակի մարզում չկա այս ծրագիրը, որտեղ կան մեծ թվով թմրամոլներ»,- ասաց նարկոլոգը:

Լոռիում մեթադոնը կիրառվում է նարկոլոգիական և ուռուցքաբանական պրակտիկայում: Միանգամայն օրինական ճանապարհով թմրամոլներն ամեն օր դիսպանսերից ստանում են մեթադոնի նախատեսված դեղաչափը: Այն ընդունում են խմելու ձևով, ոչ ներարկման ճանապարհով, ինչը բացառում է արյան միջոցով ինֆեկցիաների փոխանցումը. թմրամոլների շրջանում մեծ մասամբ լինում է ՄԻԱՎ և հեպատիտ: Ծրագիրը շահառուների սահմանափակում չունի, բայց այս պահին մեթադոն է ստանում 16 թմրամոլ`բոլորը Վանաձորից, այն դեպքում, երբ Լոռու հոգենյարդաբանական դիսպանսերում 70 թմրամոլ է հաշվառված ամբողջ մարզից: Բժիշկ Ամիրխանյանի խոսքով`պատճառը տեղեկացվածությունը չէ, քանի որ ծրագրի վերաբերյալ հաղորդումներ են եղել հեռուստատեսային և էլեկտրոնային լրատվամիջոցներով, պարզապես դիմողներն առայժմ այսքանն են:

Մեթադոնը բավականին փոխում է կյանքի որակը, հնարավոր է դարձնում այդ մարդկանց վերադարձը հասարակություն: Առաջանում է հասարակության կամ սեփական ընտանիքի նկատմամբ որոշակի օգտակարություն ցուցաբերելու ձգտում. շահառուներից ոմանց մոտ արդեն նկատվում են նման դրական ազդեցություններ:

Վերջին 5-6 տարվա ընթացքում թմրամոլների քանակը Լոռիում չի փոխվել, միայն դիմողների թիվն է ավելացել, ինչը պայմանավորված է թմրամիջոցների գործածության ապաքրեականացմամբ. այն քրեական արարք չի որակվում և միայն վարչական պատասխանատվություն է նախատեսում`տուգանքի ձևով:

Լոռիում կին թմրամոլներ չկան: Դիմողները 25-ից 50 տարեկան անձինք են տարբեր խավերից: Մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի 16 շահառուների մոտ էլ կան հիվանդություններ, որոնք բխում են հենց թմրամոլությունից. 16-ն էլ հիվանդ են հեպատիտ Ց-ով, իսկ 2-ը ՄԻԱՎ վարակակիր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում