Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր կարիերան կարող է շարունակել անգլիական գրանդ ակումբներից մեկում:
«Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում են օգտագործել 26-ամյա իսպանացու և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի լարված հարաբերությունների հանգամանքն ու պայմանագիր առաջարկել Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողին:
Ռամոսն արդեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել իր ակումբային գրանցումը: Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնի տրանսֆերը գնահատվում է 50 մլն եվրո:
Football Espana-ն տեղեկացնում է, որ Սերխիոն արդեն երկրորդ օրն է մարզվում է «Ռեալ»-ի երկրորդ թիմի հետ, իսկ Մոուրինյոն պատրաստվում է «Ռայո Վալեկանո»-ի հետ խաղում նույնպես հիմնական կազմում տեղ հատկացնել Ռաֆայել Վարանին:









































