Ղպտի եպիսկոպոսները, որոնք Եգիպտոսի սահմաններից դուրս ներկայացնում են այդ եկեղեցին, կոչ են արել չմեղադրել բոլոր քրիստոնյա-ղպտիներին և ղպտիների եպիսկոպոսարանին սկանդալային ֆիլմին մասնակցություն ունենալու մեջ, որը զանգվածային հուզումներ հրահրեց մուսուլմանական աշխարհում, այդ թվում` Եգիպտոսում, հայտնում է РИА Новости-ն:
Եգիպտոսի նախագահին հղված ուղերձը ստորագրել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Գերմանիայի և մի քանի սկանդինավյան երկրների ղպտի եպիսկոպոսներ:
Հոգևորականների կարծիքով` «չի կարելի ընդհանրացնել առանձին անհատների գործողությունները և նրանց մեղքը բարդել բոլոր ղպտիների և ղպտիական եկեղեցու ղեկավարության վրա»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ստեղծված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը զանգվածային բողոքի ակցիաների հանգեցրեց Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատան մոտ:
Սկանդալային ֆիլմի ստեղծմանը մասնակցել են Եգիպտոսից ԱՄՆ տեղափոխված մի քանի ղպտիներ, ովքեր ներկայումս ապրում են ԱՄՆ-ում:












































