Իսպանական «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Sky Sports-ի հետ զրույցում անդրադարձել է նաև Լոնդոնի «Չելսի»-ի նախկին ու չինական «Շանհայ Շենհուա»-ի ներկայիս ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբային:
«Դրոգբան «Չելսի»-ի համար մեծ նշանակություն ուներ: Չեմ կարծում, թե «Չելսի»-ում որևէ մեկը կարող է փոխարինել նրան: Ակումբը կարող է գնել բազմաթիվ թանկարժեք խաղացողների, սակայն Դրոգբան ուրիշ էր: Դրոգբան պահերի բանալին է: Եթե խոսքը գնում է եզրափակչի մասին, Դրոգբան այնտեղ է, որտեղ պետք է, եթե ակումբը պարտվում է սեփական դաշտում, Դրոգբան այնտեղ է, որտեղ պետք է:
«Չելսի»-ն ունի նրա բացը: Դրոգբայի բացակայությունը թիմից կխլի որոշ միավորներ: Թեպետ կարծում եմ, որ «Չելսի»-ն, ամեն դեպքում, այժմ լավ թիմ ունի, որում հանդես են գալիս լավ ֆուտբոլիստներ: Ի վերջո նրանք համարվում են Եվրոպայի չեմպիոնները»,- ասել է Մոուրինյոն:







































