Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն հայտարարել է, որ իր ակումբը չնայած ցանկանում է փոխել խաղաոճը, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ մոռանալու է պաշտպանության մասին՝ ուշադրությունը սևեռելով միայն հարձակմանը:
«Մենք փորձում ենք փոխել մեր խաղաոճը, բայց դա չի նշանակում, որ մենք միմիայն հարձակվելու ենք: Հարկավոր է հավասարակշիռ լինել ցանկացած դիրքում ու կենտրոնանալ խաղի վրա:
Կարողացանք նոր ֆուտբոլիստներին ինտեգրել մեր թիմի խաղում՝ ապահովելով ողջամիտ ու հավասարակշռված խաղ թեˊ պաշտպանությունում, թեˊ հարձակման գծում: Ցանկանում ենք հաջող ֆուտբոլ խաղալ՝ միևնույն ժամանակ ուշադրություն դարձնելով պաշտպանությանը»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Դի Մատեոն:







































