Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին «Երեկ, այսօր, վաղը» հեռուստահաղորդման եթերում հայտարարել է, որ Իրանը հնարավորություն ունի իր ներկայությունը հաստատել ամենամեծ հեռավորության վրա ընկած միջազգային ջրերում.
«Միջազգային ջրերում իր ներկայությունն իրականացնող Իրանը երբեք չի խախտի այլ երկրների ծովային սահմանները: Միևնույն ժամանակ, Իրանն այլ երկրների հնարավորություն չի տա խախտել իր ծովային սահմանները: Մենք բավական հզոր ենք, որպեսզի Իրանի դրոշը ծածանվի երկրագնդի երկու բևեռներում էլ: Ներկայումս մենք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում ենք օվկիանոսների հետազոտություն: Մենք պլանավորում ենք մեր նավերն ուղարկել Անտարկտիդա»:









































