Լիբիական Բենգազի քաղաքում այսօր առավոտյան զոհվել է 3, վիրավորվել 20 ցուցարար: Միջադեպը տեղի է ունեցել բանակային զորամասի շտաբի մոտ:
Ավելի վաղ հաղորդում էին, որ ուրբաթ երեկոյան հարյուրավոր ցուցարարներ գրավել են «Անսար-աշ-Շարիա» ծայրահեղական իսլամիստների խմբավորման բազան: Հենց այս խմբավորման գրոհայիններն են մեղադրվում Բենգազիում սեպտեմբերի 11-ին ամերիկյան դեսպանատան վրա գործած հարձակման մեջ: Այն ժամանակ զոհվել էին 4 ամերիկացիներ, այդ թվում` ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը:
Վերջին օրերին Բենգազիում բողոքի ցույցեր էին անցկացվում ընդդեմ մուսուլմանների գործողությունների, որոնք փորձում են վերահսկել քաղաքը: Քաղաքացիները պահանջում են, որպեսզի քաղաքային իշխանությունը պաշտպանվի բանակային ստորաբաժանումների կողմից:






































