Վագրը լուրջ վնասվածքներ է հասցրել Նյու Յորքի կենդանաբանական այգու այցելուներից մեկին: Այս մասին հաղորդում է NY1 հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան` Բրոնքսի կենդանաբանական այգում, երբ գնացքի ուղևորը թռել է վագոնից և ցանկապատի վրայով մտել վագրերի վանդակը: Նրանցից մեկը հարձակվել է մարդու վրա: Երբ կենդանաբանական այգու աշխատակիցները ազատել են նրան գիշատչի թաթերից` նա արդեն ծայրահեղ վիճակում էր: Նրան տեղափոխել են հոսպիտալ:
Հավելյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:











































