ԱՄՆ-ի կառավարության աշխատակիցը հնարավոր է` անմիջականորեն կապված է եղել հատուկ ծառայության գործակալների` մարմնավաճառների ծառայությունից օգտվելու սկանդալային պատմության հետ, որը տեղի է ունեցել նախագահի Կոլումբիա այցի նախապատրաստման ժամանակ: Սպիտակ տան ներկայացուցիչները հերքում են մեղադրանքները:
Ապրիլին լրատվամիջոցները հաղորդում էին, որ հատուկ ծառայության մի քանի գործակալներ, ինչպես նաև Կոլումբիա կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգությունը ապահովող Պենտագոնի աշխատակիցները հյուրանոցում զվարճացել են տեղի մարմնավաճառների հետ: Ապրիլի սկզբին 12 գործակալներ, ինչպես նաև անվտանգության 12 ծառայողներ ուղարկվել էին հայրենիք և հեռացվել աշխատանքից:
Հետաքննության արդյունքները հայտնի են դարձել նախագահական ընտրություններից 46 օր առաջ: Ընտրություններին մասնակցելու են գործող նախագահ Բարաք Օբաման և հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին: Տարբեր հարցումների համաձայն` Օբաման 1-6%-ով առաջ է անցնում Ռոմնիից:












































