Լիբիայի արևելքում՝ Բենղազի քաղաքում, մոտ 30 հազար մարդ փողոց է դուրս եկել`պահանջելով ապստամբ խմբավորումներին ազատ արձակել, հաղորդում է Associated Press-ը: Ամբոխը վանկարկում էր «Բենղազին թակարդի մեջ է»,«Որտե՞ղ է բանակը, որտե՞ղ է ոստիկանությունը»:
Բողոքի ցույցը տեղի է ունեցել որպես արձագանք անցած շաբաթ տեղի ունեցած հարձակմանը, որի արդյունքում սպանվել է ԱՄՆ դեսպանը և ևս երեք ամերիկացի: Լիբիացիները կարծում են, որ այդ հարձակմանը մասնակցել են Անսար ալ-Շարիաթ ապստամբ կազմակերպության անդամներ, որոնք նախկինում հարձկվել են իսլամի նորմերին չհետևող մարդկանց վրա:
Ամերիկյան հյուպատոսարանի վրա հարձակումը շատ լիբիացիների հոգում բացասական վերաբերմունք է առաջացրել ապստամբ խմբավորումների նկատմամբ, որոնք պայքարում էին Մուամար Քադաֆիի դեմ:
Հաղթանակից հետո այսպես կոչված «հեղափոխական բրիգադները» իրենց վրա վերցրեցին անվտանգության ապահովումը, պետական օբյեկտների պահպանությունը և այլն: Միաժամանակ բնակիչները կարծում են, որ նրանք իրենց պահում են հանցագործների նման, մարդկանց վախեցնելով, փողոցներում բախումներ առաջացնելով:
Ներկա դրությամբ աշխարհազորայիններն ավելի հզոր ուժ են, քան անվտանգության ուժերը, և կառավարությունը մինչ օրս չի կարողացել նրանց կասեցնել:








































