Սիրիայի դատավորները, որոնք հանդես են գալիս նախագահ Բաշար Ասադի դեմ, հայտարարել են սեփական իրավապաշտպան կազմակերպություն ստեղծելու մասին: Պետական պաշտոնյանները մտադիր են պայքարել կամայական իշխանությունների դեմ`գրանցելով մարդու իրավունքների խախտման փաստերը:
Al-Sharq al-Awsat թերթի հաղորդմամբ սիրիական ընդդիմության կողմն է անցել դատական մարմինների ավելի քան 2.5 հազար աշխատակից: Արևմտյան երկրներում Բաշար Ասադի հակառակորդներին խորհուրդ են տալիս հանցագործությունների ապացույցներ հավաքել ընդդեմ Բաշար Ասադի`ապագայում դատելու համար:
Նախօրեին, սեպտեմբերի 20-ին Սիրիայի առաջնորդը ընդդիմության կողմնակիցներին երկխոսության է կոչ արել: Պետության ղեկավարի հավաստմամբ, նրանց պայքարը դատապարտված է անհաջողության, չնայած որ իշխանությունների և ընդդիմության հաշտեցումը հնարավոր է:










































