Ավելի քան 3.5 հազար մուսուլման Նորվեգիայում ուրբաթ օրը Օսլոյի գլխավոր հրապարակներից մեկում և ամերիկյան դեսպանատան մոտ բողոքի ցույց են կազմակերպել, որպեսզի մասնակցեն մահմեդականության արժեքները վիրավորելուն դեմ ակցիային, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ մահմեդականները սկսել են նորվեգական մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել տեղի ժամանակով ժամը 16:00-ին: Մի ժամից հետո Օսլոյի երիտասարդական հրապարակում հավաքվել է ավելի քան 3.5 հազար մարդ: Բացի այդ՝ մոտ 150 մարդ հավաքվել է ԱՄՆ դեսպանատան մոտ:
ԶԼՄ-ները նշում են, որ ցուցարարներն ունեն սև դրոշներ` արաբերենով գրված, և հակաամերիկյան կարգախոսեր են բղավում: Իսկ ելույթ ունեցողները կոչ են անում մահապատիժ սահմանել իսլամական արժեքները վիրավորելու համար:
ТВ-2 հեռուստառադիոընկերությունը հաղորդում է մեկ ձերբակալվածի մասին:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ցույցերի ժամանակ դեռ խախտումներ չեն եղել, սակայն իրավապահ մարմինները միջոցառումներ են ձեռք առնում անկարգությունների պարագայում պատրաստ լինելու համար:
Ցուցարարները հավաքվել են՝ բողոքլեու «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմի դեմ:












































