Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է թիմի առաջիկա՝ «Արսենալ»-ի դեմ խաղի մասին՝ նշելով, որ չնայած Ռոբին վան Պերսիի հեռանալուն՝ «Արսենալ»-ն այս մրցաշրջանում պայքար է մղելու չեմպիոնության համար:
««Արսենալ»-ն այս մրցաշրջանում ի վիճակի է չեմպիոնական տիտղոսի համար պայքար մղել: Այս թիմն ավելի ուժեղ է, քան նախորդ մրցաշրջանում՝ չնայած մի քանի առանցքային խաղացողների հեռանալուն: Վան Պերսիի հեռանալն «Արսենալ»-ի վրա այդքան էլ մեծ ճնշում չի գործել»,- Sky Sports-ը մեջբերում է Մանչինիի խոսքերը:







































