Լոռու մարզի ոստիկանապետերի մեծ մասին, նրանց տեղակալներին և քրեական հետախուզության աշխատակիցներին հրաման է տրվել անպայման գալ Երևան և ներկա գտնվել Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքին:
Նշենք, որ սա իշխանությունների կողմից ընդունված գործելակերպ է և գրեթե բոլոր հանրահավքներին, բացի ճանապարհները փակելուց, Երևանում են կենտրոնանում մարզային ոստիկանության հիմնական ուժերը:
Այս պահի դրությամբ Վանաձոր-Երևան ճանապարհը բաց է, բայց արդեն իսկ պատրաստվում են փակել, քանի որ հանրահավաքի սկսվելուն հաշված ժամեր են մնացել: