Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) վետո է դրել երկրի նոր Սահմանադրությունում միասեռականների իրավունքների ամրագրման առաջարկի վրա:
Համասեռամոլների իրավունքների սահմանադրական երաշխիքների հատկացման առաջարկով հանդես էին եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) և «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ): Առաջարկը հնչեցվել է Սահմանադրության համաձայնեցման խորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, որում քննարկվել է «Հիմնական իրավունքների ու ազատությունների» հարցը:
Սակայն իշխող ԱԶԿ-ն դեմ է հանդես եկել դրան: ԱԶԿ-ական պատգամավոր Մուսթաֆա Սենթոփը հայտարարել է. «Մենք չենք կարծում, որ այդպիսի իրավունքն անհրաժեշտ է պաշտպանել Թուրքիայի Սահմանադրությամբ: Ամեն դեպքում Թուրքիան իսլամական երկիր է, և այդօրինակ փոփոխություններն անհասկանալի կլինեն մեր ժողովրդի համար»:








































