Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի օդատիեզերական ստորաբաժանումների հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն այսօր Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ մեկնաբանել է Իրանի դեմ Իսրայելի հնարավոր հարձակման մասին լուրը.
«Հնարավոր է՝ Իսրայելը պատերազմ սկսի Իրանի դեմ, սակայն հենց Իրանն է կանխորոշելու պատերազմի ելքը, ինչի հետևանքով Իսրայելը կջնջվի երկրի երեսից: Իրանի ռազմական արդյունաբերության նվաճումները վկայում են, որ երկիրն ամբողջովին պատրաստ է պաշտպանության:
Մենք թույլ չենք տա, որ որևէ երկիր ունենա Իրանի վրա հարձակվելու մտադրություն: Մենք լիարժեք տեղեկատվություն ունենք Արևմուտքի հարձակողական ու պաշտպանական դոկտրինի մասին: Մոտ ապագայում մենք կբարձրաձայնենք իրանցի գիտնականների նոր նվաճումների մասին»: