Գիտնականներն ապացուցել են, որ ծծակները կարող են բացասաբար ազդել երեխայի զգացմունքային զարգացման վրա,- հայտնում է The Daily Mail-ը: Բանն այն է, որ երեխաները շրջապատողների հետ փոխգործակցությանը սովորում են նմանակման միջոցով: Իսկ եթե տղա երեխային ծծակ տաս, ապա նա կդադարի կրկնել դեմքի արտահայտությունները:
Ի դեպ, նույնը տեղի է ունենում մեծահասակների հետ բոտոկսի ներարկումից հետո: Մարդիկ ավելի քիչ զգացմունքներ են ունենում և դժվարությամբ զգում այլ մարդու դեմքի արտահայտության տակ թաքնված զգացմունքները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկար ժամանակ ծծակ օգտագործած տղա երեխաները 6-7 տարեկան հասակում ավելի հազվադեպ են նմանակում տեսագրությունների մարդկանց դեմքերի արտահայտությունները: Հատկանշական է, որ ծծակներն աղջիկների վրա չեն ազդում:
Փորձագետները պնդում են. ծծակներից հրաժարվելով՝ կարելի է խրախուսել կրծքով սնուցումը՝ խուսափելով մի շարք ինֆեկցիաներից:






































