«Շատ կարևոր է թե՛ անձնական ազատությունը, թե՛ ընտանիքում ունեցած ազատությունը: Ինչ վերաբերում է երկրի ազատությանը, դա մեծագույն ձեռքբերում է և մեծագույն երջանկություն՝ ապրել անկախ երկրում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Արմինկան:
Երգչուհին երկար տարիներ տոնը հիմնականում անցկացնում է մարզերում, ունենում է համերգներ: Ըստ նրա՝ անկախության տոնը շատ են սիրում նաև իր ընտանիքում. «Մենք գնահատում ենք մեր ազատությունը, ավելի հրաշալի բան չկա, քան անկախությունը»:
Արմինկան ասաց, որ այս տարի ևս մարզերից ունի հրավերներ, և եթե հաստատվեն՝ անպայման կգնա. «Շատ ավելի ուրախ եմ լինում, երբ համերգի եմ լինում Երևանում, ընկերներիս հետ, բայց եթե մարզերում էլ լինեմ, միևնույն է՝ երգում եմ իմ երկրի անկախության համար»:








































