«Բավարիա»-ին չի հաջողվում Գերմանիայի չեմպիոն դառնալ 2010 թվականից: Ակումբի նախագահ Կառլ Հայց Ռումենիգեի կարծիքով` ներքին արենայում անհաջողությունների շղթան ընթացիկ մրցաշրջանում պետք է ընդհատել:
«Մեր խնդիրը Գերմանիայի չեմպիոն դառնալն է Բունդեսլիգայի 50-րդ խաղարկությանը, որը տեղի է ունենում ներկայումս: Իսկ Չեմպիոնների Լիգայում մեծ դեր ունեն հաջողությունն ու թիմի մարզավիճակը` տվյալ օրը:
Մենք պետք է մոռացության մատնենք նախորդ մրցաշրջանն ու ամեն ինչ սկսենք նորից: Շատ ենք ցանկանում Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ: Բայց մրցաշրջանը երկարատև է, և բավականաչափ ժամանակ կա մինչև 2013 թվականի մայիս, ուստի այդ մասին դեռևս չենք մտածում»,- հայտնել է Ռումենիգեն:
«Բավարիա»-ն հաջող է մեկնարկել 2012/13 թվականների մրցաշրջանը` 3 խաղում տանելով 3 հաղթանակ:







































