Պակիստանում ԱՄՆ դեսպանատունը ազգային հեռուստատեսության եթերում ցուցադրել է սոցիալական գովազդային հոլովակ, որում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտում է մի շարք մուսուլմանական երկրներում բողոքի ալիք բարձացրած «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը» ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ դեսպանատունը 70 հազար դոլար է վճարել 30-վայրկյանանոց հոլովակի հեռարձակման համար, որում նախագահը խոսում է ԱՄՆ-ում կրոնական հանդուրժողականության մասին:
Նույն գովազդում երևում է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ասելով, որ ԱՄՆ կառավարությունը ոչ մի կապ չունի ֆիլմի հետ:
Հոլովակների նպատակն է ցույց տալ, որ ԱՄՆ կառավարությունը չի մասնակցել ֆիլմի նկարահանմանը, և դրանով մեղմացել մուսուլմանների զայրույթը:









































