Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և Լեռնային Ղարաբաղում հայերը պետք է ապրեն ադրբեջանցիների հետ համատեղ: Պետք է մշակվի նրանց գոյակցության ինքնավար մոդել: Մենք երբեք չենք մերժել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման գաղափարը, սակայն այդ կարգավիճակի հարցը կարող է քննարկվել միայն այն ժամանակ, երբ խաղաղ պայմաններում այդ տարածաշրջան կվերադառնան ադրբեջանցիները:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են 20 տարի, այդ ընթացքում փոխվել են համանախագահներ, դիվանագետներ: Սակայն գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանը չի ցուցադրում իր դիրքորոշումը վերանայելու ցանկություն»:









































