Thursday, 25 06 2026
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասնակցում են շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽվ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նույն օրը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի և ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանը, միջխորհրդարանական կապերին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Գերմանիայի հետ գործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է, որ հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվ են զարգանում, ինչի վառ վկայությունն է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերը: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցության զարգացումը երկրների միջև քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարևոր լծակ է: ԱԺ նախագահը կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Անհրաժեշտ է համարվել համագործակցությունը միջազգային կառույցներում:

Անդրադառնալով Հունգարիայի իշխանությունների կողմից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հունգարա-ադրբեջանական գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության վրա: Նրա խոսքով` միջազգային հանրությունը համարժեք արձագանք տվեց այդ փաստին: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ եթե նման արարքները ժամանակին չդատապարտվեն և կոնկրետ քայլեր չիրականացվեն, ապա կարող են կրկնվել:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Նա շեշտել է, որ Գերմանիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումը տարբեր ուղղություններով: Անդրադառնալով սաֆարովյան դեպքին` Բունդեսթագի նախագահն անթույլատրելի համարեց Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովին արդարացնելը և ազատ արձակելը: Նրա համոզմամբ` Եվրոպայում և աշխարհում չի կարող գտնվել մի երկիր և միջազգային կազմակերպություն, որ անընդունելի և դատապարտելի չհամարի այդ փաստը:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, երկուստեք կարևորվել է Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի երիտասարդ սերնդի համար Գերմանիայի քաղաքական և տնտեսական համակարգին ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, քաղաքական դրական մթնոլորտը: Նա հատկապես առանձնացրեց և հաջողված համարեց դատական համակարգում և ոստիկանությունում իրականացված բարեփոխումները: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Մինյոնը շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: Նա առաջիկայում մտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Արտահայտելով իր տեսակետը` պարոն Մինյոնը կարծիք է հայտնել, որ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի արդարացնում իր գոյությունը և սպառել է իրեն: ԵԽԽՎ նախագահի հետ համակարծիք էր նաև հանդիպմանը ներկա ԵԽԽՎ «Եվրոպական դեմոկրատներ» խմբի ղեկավար Բոբ Վալտերը: Սաֆարովի դեպքի առնչությամբ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է կատարվածը: Ըստ պարոն Մինյոնի` Բյուրոյի պահանջով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում կքննարկվի Սաֆարովի դեպքը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ նախագահին նրա հայտարարության համար: Հովիկ Աբրահամյանը ափսոսանք հայտնեց, որ իրադրությունը շարունակում է զարգանալ վտանգավոր ուղղությամբ և չնայած այն հանգամանքին, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտել է կատարվածը, Ադրբեջանում նոր թափ է առել այդ մարդասպանի մեծարման և արդարացման գործընթացը: Նրա խոսքով` այլատյացության դրսևորումները կարող են վարակիչ լինել: Ըստ ԱԺ նախագահի` դա ոչ միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրն է, այլև միջազգային հանրության: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ նախագահի մոտեցումը 1416 բանաձևով նախատեսված ԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի առնչությամբ: «Դուք ԵԽԽՎ այն նախագահն եք, որ սթափ գնահատեցիք, թե ինչ վտանգ է պարունակում այն, և որ ժամանակավոր ենթահանձնաժողովը ոչ թե օգնելու էր մերձեցնել կողմերի դիրքորոշումը, այլ կդառնար նաև փոխադարձ մեղադրանքների նոր հարթակ»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

Հանդիպմանը քննարկվել են այլ հարցեր ևս:Հովիկ Աբրահամյանը Ժան-Կլոդ Մինյոնին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ելույթով Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Օրվա ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում