Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին չի կարող հանդիպել ԱՄՆ-ի իր գործընկեր Բարաք Օբամայի հետ Նյու Յորքում, որտեղ հաջորդ շաբաթ տեղի կունենա ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նստաշրջանը: Այս մասին հաղորդում է Zman գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի ԱԳՆ-ին:
Երկու ամիս առաջ հաղորդվում էր, որ Օբաման և Մուրսին կհանդիպեն ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստի շրջանակներում: Եգիպտոսի ԱԳՆ-ից այժմ հայտնել են, որ հանդիպումը չի կայանա, քանի որ ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի ԳԱ-ում իր ելույթից անմիջապես հետո կվերադառնա Սպիտակ տուն:
Հաղորդվում է, սակայն, որ Մուրսին կհանդիպի Ֆրանսիայի նախագահի և Բրիտանիայի վարչապետի հետ:
Հիշեցնենք. Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակումից հետո Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարող Եգիպտոսը համարել իրենց դաշնակիցը:








































