ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին պատմել է, որ չի բացառում Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի իրավունքների ձեռքբերումը:
«Ցանկանում ենք ՊՍԺ-ն դարձնել աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը: Բայց միևնույն ժամանակ ոչ ոք չի ցանկանում գումարներ վատնել:
Պատրաստ ենք բանակցություններ վարել «Ռեալ»-ի հետ Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ, եթե նման հնարավորություն ընձեռվի»,- Ալ Հելաիֆիին մեջբերում է Marca-ն:








































