Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է թիմի մարզադաշտը վերանորոգելու հնարավորությունների մասին:
«Տնօրեններով պետք է ճիշտ որոշում կայացնենք: Սակայն ունենք ընդամենը երեք տարբերակ. առաջինը՝ վերակառուցել «Կամպ Նոու»-ն, երկրորդը՝ նոր մարզադաշտ կառուցել, և երրորդը՝ ոչինչ չանել:
Մեր պարտքերը դեռևս հնարավորություն չեն տալիս վերջնական որոշում կայացնել: Ներկայումս այս հարցը դրված է ակտիվ քննարկման: Ինչ վերաբերում է իմ՝ այդ հարցի շուրջ խոսելուն, ապա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դեռևս հստակ որոշում չի կայացվել: Եթե մնանք «Նոու Կամպ»-ում, ապա այն չի լինի աշխարհի լավագույն մարզադաշտը, եթե նոր մարզադաշտ կառուցենք, ապա այն ևս եզակի չի լինի աշխարհում: Մեզ արտաքին ռեսուրսներ են հարկավոր՝ այս նախագիծը նորմալ իրականացնելու համար:
Ուզում եմ հավելել, որ ցանկանում եմ որպես նախագահ մտնել «Բարսելոնա»-ի պատմության մեջ, որի օրոք վերակառուցվել կամ փոխվել է թիմի մարզադաշտը»,- AS-ը մեջբերում է Ռոսելի խոսքերը:










































