Ամերիկացի սոցիոլոգները գրառել են կրոնական անհանդուրժողականության աճ ամբողջ աշխարհով մեկ: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը:
Pew Research Center ամերիկյան հետազոտող ընկերությունը հրապարակել է «Կրոնական հողի վրա անհանդուրժողականության աճ» անունը կրող զեկույց:
Զեկույցի համաձայն` կրոնական դիսկրիմինացիայի հողի վրա ագրեսիայի դրսևորումները կազմում են 63% այն դեպքում, երբ 2009թ. դրանք կազմել են 56%:
Զեկույցում «կրոնական դիսկրիմինացիայի աճ» արտահայտության տակ ենթադրվում է նաև չարագործությունների, հանցագործությունների, բռնությունների թվի աճ, որոնք իրականացվում են կրոնական թշնամանքի հողի վրա:
Ինչպես նշում է The Guardian-ը, զեկույցը հրապարակվել է ի պատասխան իսլամական աշխարհում տիրող իրադարձությունների «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ:








































