Jaguar-ի նոր ռոդստեր F-Type մակնիշի ավտոմեքենայի առաջին լուսանկարները հայտնվել են համացանցում, մինչ դրա պաշտոնական ներկայացումը: Առաջին լուսանկարը Facebook-ի իր էջում հրապարակել է լուսանկարիչ Քրիս Դոանը, իսկ մի քանի ժամ անց Jaguar-ը լրագրողներին լավ որակի լուսանկար է տրամադրել: Լուսանկարը հրապարակված է Carscoop կայքում:
Jaguar F-Type-ի համաշխարհային պրեմիերան պետք է կայանա Փարիզյան ավտոսրահում՝ 2012թ. հոկտեմբերի 27-ին: Նախնական տվյալներով` այն հասանելի կլինի երկու տեսակի շարժիչներով` V6 և V8:
Ավտոմեքենայի ավելի կոնկրետ և դինամիկ բնութագրումներ չկան: Ենթադրվում է, որ F-Type-ի ավելի հզոր տարբերակը կարող է հավաքել 0-96 կմ/ժ արագություն գրեթե հինգ վայրկյանում: Սպորտային ավտոմեքենայի առավելագույն արագությունը կկազմի 290 կմ/ժ: Այս մասին հաղորդում է Motor.ru-ն:






































