Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ժողովրդական պաշտպանի (օմբուդսմեն) պարտականություններն իրականացնելու է արդեն իսկ նախկին օմբուդսմեն Գիորգի Տուգուշիի նախկին տեղակալ Թաթա Խունցարիան: Այս մասին հայտարարել է ժողովրդական պաշտպանի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ ժողովրդական պաշտպանի հրաժարականից հետո օրենքով նախատեսված է, որ նրա պարտականությունները կատարելու է նրա տեղակալը, տվյալ դեպքում՝ Թաթա Խունցարիան:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գիորգի Տուգուշիին ներկայացրել է պատիժների իրագործման նախարարի պաշտոնում՝ ընգծելով, որ վերջին շրջանում հենց նա էր ամենաշատը քննադատում քրեակատարողական համակարգը:







































