Տեքստ Հալեպում սիրիական զորքերը ոչնչացրել են ավելի քան 100 աֆղան գրոհայինների: Այս մասին հաղորդում է սիրիական պետական Sana գործակալությունը:
Աֆղան վարձկաններին ոչնչացնելու գործողությունն իրականացվել է Բուստան Ալ-Կասր թաղամասում սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկի կողմից:
Suriya պետական հեռուստաալիքն էլ հայտնում է, որ Հալեպում ձերբակալել են «Ջեբհաթ Ալ-Նուսրա» արմատական խմբավորման զինյալների. դրանց թվում կան 1 Եմենի և 1 Սաուդյան Արաբիայի քաղաքացի, 2 աֆղան և 1 կատարցի:
Ավելի վաղ սիրական Al-Watan թերթը հայտնում էր, որ Սիրիայի ազատ բանակի կողքին կռվողների 75 տոկոսը արաբական և այլ երկրներից եկած ջիհադիստներ են:










































