Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Սեպտեմբերի 20-ին Հայաստան ժամանել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:

Օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, փոխդիվանապետ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, Տ. Սամվել աբեղա Մխիթարյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա Մայր Տաճարում կատարվել է միասնական գոհաբանական աղոթք:

Աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով ողջունեց Արամ Ա Կաթողիկոսին` փառք ու գոհություն հայտնելով Աստծուն, որ առիթներ է պարգևում հանդիպելու և առ Աստված համատեղ աղոթք բարձրացնելու հայ ժողովրդի ապահով ու բարօր կյանքի, Հայրենիքի շինության ու առաջընթացի համար, ինչպես նաև անդրադարձ կատարելու ազգային կյանքը հուզող հարցերին ու խնդիրներին:

Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի աշխատանքներին համատեղ մասնակցության համար` կարևորելով Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը և մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելմանն ուղղված ջանքերը, որպեսզի լուծում գտնի մեր ժողովրդի արդար դատը, որ հարյուրամյակ շարունակ յուրաքանչյուր հայորդու պայքարն է դարձել:

Գարեգին Բ Կաթողիկոսը նաև ցավով անդրադարձավ Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին շնորհված ներման իրողությանը, ինչպես նաև Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններին, որոնց զոհ են դառնում բազմաթիվ անմեղ քաղաքացիներ: «Արդարև, մեր հոգին տագնապի ու ցավի մեջ է, որովհետև սիրիահայ բազում մեր զավակներ զոհ դարձան պատերազմական այս գործողությունների ընթացքում, շատերն ապրում են անորոշության մեջ` վախն իրենց սրտում, ուրիշներ գաղթական դարձան աշխարհով մեկ: Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր մենք հայրենի պետականություն ունենք, որը հարազատ զավակների համար դժվարին պահերին միշտ նրանց կողքին է, նեցուկ ու ապավեն նրանց», – ասաց Վեհափառ Հայրապետը` նշելով, որ Եկեղեցին նույնպես ամեն ճիգ ու ջանք ի գործ դրեց և շարունակում է` օգնելու դժվարության մեջ հեծող իր զավակներին: Նորին Սրբությունը, աղոթք բարձրացնելով անմեղ զոհվածների հոգիների և աշխարհում խաղաղության համար, մաղթեց, որպեսզի բնականոն ու խաղաղ կյանքը վերահաստատվի Սիրիայում և հայ համայնքը շարունակի ապրել այնտեղ` հավատարիմ իր դարավոր ազգային արժեքներին ու սրբություններին:

Խոսքի վերջում վերստին ողջունելով և իր բարեմաղթանքներն ուղղելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ու միաբանությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերն Իր Աջն ու օրհնությունը հովանավոր դարձնի Հայոց Եկեղեցու նվիրապետական աթոռների վրա, որպեսզի միասնական ջանքերով Հայոց Եկեղեցին լծվի իր առաքելության իրականացմանը մեր ազգային կյանքում` կերտելով մեր ժողովրդի լավատեսության ոգին:

Այնուհետև Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր այցին անդրադարձավ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: «Մեր Եկեղեցու գոյության պատճառը, մեր Եկեղեցու կյանքի ու վկայության ճամփան, մեր Եկեղեցու առաքելությունը միայն մեկ բառի մեջ կարելի է խտացնել` ծառայություն: Եվ այս բառը մեր Եկեղեցու պատմության ընթացքում գործնականապես արտահայտված է մեր Եկեղեցու կենդանի ու արյան վկայությամբ, մեր Եկեղեցու հոգեմտավոր ստեղծագործությամբ, մեր Եկեղեցու` Հայրենիքի ու ժողովրդի համայնական կյանքի մեջ իր գործուն մասնակցությամբ», – ընդգծեց Արամ Ա Կաթողիկոսը` իր այցն առիթ նկատելով ծառայական ուխտի վերանորոգման:

Խոսելով վերջին շրջանում ազգային կյանքը հուզող երևույթների մասին` Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Երբ Ադրբեջանը, բարոյական, իրավական, քաղաքական, մարդկային ամեն տեսակ օրենք ու հասկացողություն մի կողմ դնելով, փառքով ու պատվով ընդունեց ոճրագործին, մեր Եկեղեցին պետության կողքին եղավ, մեր Եկեղեցին չէր կարող անտարբեր լինել: Երբ սիրիահայությունն այսօր տագնապի է մատնված, մեր Եկեղեցին անտարբեր չմնաց: Եվ ահավասիկ, երբ մենք գտնվում ենք ցեղասպանության հարյուրամյակի շեմին, Եկեղեցին չի կարող լուռ ու հետևողի դերի մեջ լինել: Մեր պետության հետ միասին մենք անելիք ունենք»:

Վերջում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մաղթել է, որ միշտ շեն ու պայծառ մնա Մայր Աթոռ Սբ Էջմիածինն իր միաբանությամբ ու բոլոր կառույցներով:

Արարողությունն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ու միասնական տերունական աղոթքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում